Գերմանիան հոկտեմբերի 3-ին տոնում է երկրի միավորման տարեդարձը՝ Գերմանիայի միասնականության օրը, որն ազգային տոն է եւ ոչ աշխատանքային օր:

Շտուտգարդում (Բադեն Վյուրտեմբերգ  վարչական շրջանի կենտրոնում) կկայանան տոնական հիմնական միջոցառումները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տոնը կբացվի Էկումենիկ պատարագով: Երկրի առաջին դեմքերը ներկա կլինեն հանդիսություններին: Կանցլեր Անգելա Մերկելը, նախագահ Յոախիմ Գաուկը եւ բարձրաստիճան այլ անձինք հանդիսավոր ելույթ կունենան:

1990թ. հոկտեմբերի 3-ին նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմում գտնվող հինգ տարածքներ՝ Բրանդենբուրգը, Մեքլենբուրգը՝ Առաջադիր Պոմերանիան, Սաքսոնիան, Սաքսոնիա-Անհալտը եւ Թյուրինգիան, ընդգրկվեցին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմում: