Ղազախստանում դատարանի որոշման դեմ պայքարող կինը չորս օր շարունակ նստել է կռունկի խցիկում: Կնոջը չի բավարարել դատարանի որոշումը՝ կապված իր եւ ամուսնու ամուսնալուծության խնդրի հետ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Տղամարդը խաբեությամբ նրանց ընդանուր բնակարանն էժան գնով է վաճառել եւ իր մեղքը խոստովանել է դատարանում: Դրանից հետո նա երեք տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել: Կնոջ խոսքով՝ այժմ նախկին ամուսինը սպառնում է իրեն եւ իր որդուն:
Կինը մտադիր էր բարձրունքում մնալ, մինչեւ կրկնակի նիստը, որը պետք է կայանար հոկտեմբերի 2-ին: Սակայն մեղադրյալի հիվանդության պատճառով, որին նախկին կինը չի հավատում, դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:





























