Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարության շտաբի, որը գտնվում է բելգիական Մոնս քաղաքի մոտակայքում, ինչպես նաեւ Շարլերուայի շրջակայքում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի «Շեւր» կայանի անձնակազմը տեխնիկական արձակուրդ է ուղարկվել՝ ԱՄՆ-ի բյուջետային ճգնաժամի պատճառով:
Խոսքը հիմնականում ադմինիստրատիվ, թիկունքի եւ հաղորդակցական ծառայությունների աշխատակիցների մասին է, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Նաեւ հաղորդվում է, որ ԱՄՆ-ի ճգնաժամի պատճառով վարձված բելգիացիներին եւս խնդրել են աշխատանքի չգալ:





























