«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 2-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երեւանի Կուրղինյան նրբանցքի թիվ 4/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: