Ցիտրուսներն ընդունակ են կանխարգելելու երիկամների ժառանգական հիվանդության՝ պոլիկոստոզի զարգացումը, շնորհիվ իրենց դառնություն հաղորդող նարինգենին նյութի, պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը տպագրվել է British Journal of Pharmacology-ն:

Երիկամների  պոլիկիստոզ հիվանդությունը գենետիկ հիվանդություն է, որի ժամանակ փոխվում է երիկամային հյուսվածքը: Պոլիկիստոզը տարածվում է անմիջապես երկու երիկամներում եւ հանգեցնում երիկամային գործառույթի կորստի ու բարձր զարկերակային ճնշման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ռոյալ Հոլոուեյ համալսարանից Ռոբին Ուիլյամսը եւ իր գործընկերները ուսումնասիրել են նարինգենին նյութը, որի օգտակար հատկանիշները նախկինում արդեն ուսումնասիրվել էին:

Նրանք փորձեր են կատարել կաթնասունների վրա: Արդյունքում պարզվել է, որ նարինգենինն ընդունակ է կանգնեցնել պոլիկոստոզի զարգացումը: