Հանրապետությունում գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում են անձրեւներ, որոշ տեղերում դրանք կուղեկցվեն հարավարեւմտյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վրկ.:
Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ցածր ջերմաստիճանը կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը:
Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20մ/վրկ.: Մայրաքաղաքում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +14+16, ցերեկը՝ +18+20:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+14,
Կոտայքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+14,
Գեղարքունիքում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+14,
Լոռիում. գիշերը՝+8+13, ցերեկը՝ +10+15,
Տավուշում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+14,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+20,
Արարատում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+21,
Արմավիրում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +9+14,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+21,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +16+20:





























