Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Սեւանի փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:





























