Ադրբեջանի նախագահական ընտրություններին Պետդումայի  դիտորդական պատվիրակությունը կգլխավորի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին (ՌԼԴԿ), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաքելության կազմում կընդգրկվեն պատգամավորներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից: «Եդինայա Ռոսիյան» կներկայացնեն Օլեգ Լեբեդեւը,  Հաջիմետ Սաֆարալիեւը,  Նադեժդա Ժկոլկինան, Մուրադ Գաջիեւը, Զաուր Գեկիեւը, Սվետլանա  Մաքսիմովան եւ Սվետլանա Ժուրովան, ՌԴԿԿ-ն՝ Կազբեգ Տայսայեւը, ՌԼԴԿ-ն՝ Իլյա Դրոզդովը  եւ «Սպրավեդլիվայա Ռոսիյան»՝ Ալլա Կուզմինան: 

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է 10 թեկնածուների: