Եթե Զարուհի Փոստանջյանը սխալ է գործել, ապա թող նրա ծնողներին կանչեն խորհրդարան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողներին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի խոսնակի վճիռը՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ԱԺ-ի պատվիրակության կազմից կրճատելու վերաբերյալ:
«Եթե Զարուհի Փոստանջյանը սխալ է գործել, ապա թող նրա ծնողներին կանչեն խորհրդարան», - կատակելով նշել է Մանուկյանը, վստահեցնելով, որ իր կարծիքը կհայտնի խորհրդարանում՝ վաղվա ավանդական ճեպազրույցների ժամանակ:
Նա նաեւ Հովիկ Աբրահամյանին խորհուրդ է տվել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի պահվածքի հարցը քննարկել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























