Մինչդեռ մեր քաղաքացիները հանապազօրյա հացի ու դեղամիջոցների կարիք ունեն, բուռն քննարկվում է այն հարցը, թե ով ում հասցեին ինչ է ասել: Այս մասին այսօր լրագրողնրի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսկացության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի խոսնակի՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմից հեռացնելու մասին որոշումը:

«Ես աշխատում եմ ԱԺ-ում, զբաղվում եմ քաղաքականությամ եւ պետական գործունեությամբ եւ ինձ անհանգստացնում են հարցերը, որոնք կապված են իմ լիազորությունների հետ: Ես դրա վրա շատ ժամանակ եմ ծախսում՝ ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից դուրս: Հետո եմ միայն մտածում այն հարցերի մասին, որոնք իմ գործունեությանը չեն վերաբերում»,-ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ մեծ խնդիր է այն, որ Հայաստանում աղքատությունը հասնում է 40%, քաղաքացիների մեծ մասն  իրենց հայացքներն ուղղում են դեպի արտեկիր, սուր է իրավահավասարության խնդիրը եւ նրան զարմացնում է այն, որ բոլորին նախ եւ առաջ հետաքրքրում է ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպը: 

«Եթե պետական պաշտոնյաների գործողություններում հանցակազմ կա, դրանով պետք է համապատասխան մաչրմինները զբաղվեն»,-ընդգծել է Ուրիխանյանը, հավելելով, որ կցանկանար զերծ մնալ եւ բնութագրումներ չտալ Զարուհի Փոստանջյանի վարքին:

Ի պատասխան այն հարցին, արդյոք ինքը նման հարց կտար ԵԽԽՎ-ում, Ուրիխանյանը ընդգծել է. «Ցավոք, կամ հուրախություն, ես ԵԽԽՎ անդամ չեմ, այլ իմ գործունեությունը ծավալում եմ այլ պատվիրակությունների կազմում»: