Ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին,  ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող հրատարակչական շենքի ընդունարանից փորձել են պայուսակ գողանալ, սակայն տեսախցիկի շնորհիվ բռնվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են 1965 թ. ծնված  Արամ Ե.-ն եւ 1965 թ. ծնված Էդմոնդ Թ.-ն, որոնք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հրատարակչությունից փորձել են գողանալ  աշխատակցուհիներից մեկի աշխատասեղանի տակ դրված պայուսակը, որի մեջ եղել է օծանելիք, բանկային 2 քարտ, անձնագիր եւ գումար:

Արամ Ե.-ն եւ Էդմոնդ Թ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, նշված հասցեից բերման են ենթարկվել բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջիններս հաղորդումներ են տվել, որ  հրատարակչության տնօրենը մի քանի աշխատակիցների հետ միասին  իրենց մեղադրելով գողության փորձի մեջ՝ բռնել եւ ծեծի են ենթարկել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: