«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,75 դրամ: Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0,06%-ով կամ 0.27 կետով: Դոլարն, այսպիսով, շարունակում է առանց էական տատանումների իր վարքագիծը:

Բորսայում այսօր վաճառվել է 2.05 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 404-407 դրամի միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության չեն գալիս բյուջեի շուրջ, ինչի հետեւանքով դադարեցվել է ֆեդերալ պետական հաստատությունների ֆինանսավորումը; Իսկ դա, ներդրողների կարծիքով, բացասաբար կազդի երկրի տնտեսության վրա; Եվրոն այսօր սակարկվում է 1.6 դոլարից բարձր մակարդակում: