Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վարդանանց եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























