Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ` միության նախագահ Գալյա Առստամյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը` հատուկ ընդգծելով դրա կարեւոր դերակատարությունն ազգային-ազատագրական պայքարի մարտիրոսների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենանվեր դաստիարակությանը նպաստելու տեսանկյուններից:

Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ կարվի հնարավորը դրա գործունեությանը սատարելու ուղղությամբ: