Իտալական Լամպեդուզա կղզու մոտ նավաբեկության արդյունքում զոհերի թիվը հասել է 93-ի: Նրանց թվում չորս փոքր երեխաներ կան:

Սոմալիից եւ Էրիտրեայից 500 փախստականներ տեղափոխող փոքրիկ նավակը վաղ առավոտյան սկսել է խորտակվել: Մարդիկ կապ չեն ունեցել՝ օգնության դիմելու: Այդ ժամանակ նրանք այրել են ծածկոց, որպեսզի նավը նկատելի լինի: Դա նավի վրա հրդեհի պատճառ է հանդիսացել: Միայն քչերին է հաջողվել լողալով ափ հասնել:

250 հոգի համարվում է անհայտ կորած: Հռոմի պապը միջադեպը կոչել է «ժամանակակից աշխարհի խայտառակություն», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: