Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը:





























