«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին  ընդունել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե ֆինն դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք խնդիրների:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Արծարծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: