Սաուդյան Արաբիայում պատահաբար բռնված բազեն աճուրդի ժամանակ վաճառվել է 700 հազար դոլարով: Հայտնի չէ, թե խոսքն ինչ տեսակի բազեի մասին է:
Թռչի նոր տերը լրագրողներին պատմել է, որ թռչունն ապրելու է իր համար կառուցված հատուկ հարմարանքում, որտեղ կա օդափոխիչ: Թռչունն ունենալու է նաեւ սեփական ծառաներ, որոնք օր ու գիշեր խնամելու են նրան:
Տերն արգելել է լուսանկարել իր ձեռքբերումը: Բազեների օգնությամբ որս անելը Պարսից ծոցի երկրներում ամենահայտնի զբաղմունքներից է: Դրա պատճառն այն է, որ գիշատիչ թռչունները հեշտ են ընտելացվում:





























