Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երեւանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ Երեւանում կազմակերպության ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերին: