Mercedes ընկերությունը մեկ ամսվա ընթացքում վաճառել է ռեկորդային քանակությամբ ավտոմեքենաներ: Բարձր վարկանիշ ապահովել են չինացի ու ամերիկացի գնորդները:
Գերմանական Bild պարբերական տվյալներով, որին վկայակոչում է «Վեստի Էկոնոմիկան», Daimler ավտոկոնցերնի մեջ մտնող Mercedes-Benz ընկերության համաշխարհային առեւտրի ծավալները 2013թ.-ի սեպտեմբերի արդյունքներով կազմել է ավելի քան 142 հազար ավտոմեքենա:
Դա ընկերության համար 1886թ.-ին հիմնադրման օրից ամսվա ընթացքում վաճառքի ամենամեծ ծավալն է: 2012թ.-ի համեմատ վաճառքն աճել է 15.9 տոկոսով: Թուրքիայում վաճառքը աճել է 31.5 տոկոսով, Մեծ Բրիտանիայում ՝ 28 տոկոսով, իսկ Ռուսաստանում ՝ 20.1 տոկոսով:





























