Քեթրին Էշթոնին Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցչի պաշտոնում կարող է փոխարինել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Այս մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է բրյուսելյան Euobserver ինտերնետ-թերթը:

Էշթոնի մանդատի վավերականության ժամկետն ավարտվում է 2014-ին:

Ինչես պարբերականն է գրում, Լեհաստանի ԱԳ նախարարը անցել է ֆրանսերենի ուսուցման ինտենսիվ կուրս՝ կապված խոսակցությունների հետ, որ ինքը կարող է դառնալ ԵՄ դիվանագիտության հաջորդ ղեկավարը:

Խնդիրն այն է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարին ներկայացվող պահանջներից մեկն այն է, որ նա ազատորեն պետք է տիրապետի անգլերենի եւ ֆրանսերենի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Էշթոնն ու Սիկորսիկին ֆրանսերենը զարգացրել են միեւնույն ուսումնական հաստատությունում: