Ադրբեջանի ՆԳՆ զինծառայողին ծառից կախված են գտել:
Տեղի լրատվամիջոցների տվյալով, Ադրբեջանի ԶՈՒ ներքին զորքերի ժամկետային զինծառայող, 24-ամյա Ջաֆարով Վուգար Սուլեյմանօղլուին ծառից կախված վիճակում հայտնաբերել են Գյանջա քաղաքի ճամփեզրին:
Նախնական վարկածով՝ զինվորն ինքնասպան է եղել, հայտնում է haqqin.az-ը:





























