Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 3-ի ցերեկը, Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկվել 35-ամյա Մնացական Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար: