Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող տոնավաճառին հարակից այգուց բերման են ենթարկել 51-ամյա Հայկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: