Երեւանի Թբիլիսյան խճուղում, հոկտեմբերի 3-ին, ժամը 16.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ 2 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Արմադա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























