Սիրիայից դեպի հյուսիս-արեւելք 500 միլ էլ պակաս հեռավորության վրա եւս մեկ մահմեդական դինաստիա արդեն հինգ տասնամյակ կառչած է իշխանությանը՝ ավելի շատ ազատությունների եւ ավելի քիչ կոռուպցիայի կոչերի հիման վրա:

Այն ինչ ունի Ալիեւը, չունի Ասասդը՝ ԱՄՆ հետ լավ հարաբերություններ եւ նավթ՝ ընդդիմությանը ճնշելու:

Իննը միիլիոն բնակչությամբ այդ երկիրը ԱՄՆ-ն կոչում է «վստահ» դաշնակից, որտեղով անցնում է դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի ոչ ռազմական մատակարարումների մոտ երեսուն տոկոսը:

Հիմնվելով նավթի պաշարներով նախկին ԽՍՀՄ երրորդ երկրի եւ BP-ի ու դրա գործընկերների արեւմտյան ներդրումների 40 մլրդ ներդրումների վրա, Ալիեւը կարող է հաղթահարել բողոքները եւ խուսափել այլ մահմեդական բռնապետերի ճակատագրից, գրում է Bloomberg-ը:

ԱՄՆ-ն, որը կցանկանար ավելի ժողովրդավարական Ադրբեջան տեսնել, այլ ռազմավարական հետաքրքրություններ էլ ունի տարածաշրջանում, որոնք պետք է հաշվի առնվեն Ալիեւի կերպարը դիտարկելիս, կարծում է նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ալիեւը արեւմտամետ կուրս է զարգացնում՝ զարգացնելով իր հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի հետ, սակայն մտավախություն ունենալով Ռուսաստանից եւ Իրանից: Նա լուծել է բոլոր հարցերը, բացի՝ բողոքներից, որոնք եկել են արաբական գարնան հետ: Նրա ռազմավարության մի մասն է կազմում իր հոր «անձի պաշտամունքի ստեղծումը», ով համարվում է ազգի հայր: