Հրաչյա Հարությունյանի վիճակը դեպի վատը չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Վիճակը կայուն եւ նորմալ է: Մենք ՔԿՀ-ին հարուցում ենք ուղարկել՝ բժիշկների փորձագիտական կարծիքը ստանալու: Պատասխանը կլինի առաջիկայում»,-հաղորդել է Մարգարյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Հարությունյանը բողոքում է սրտի հատվածում եղած ցավերից:

Հրաչյա Հարությունյանի գործով դատավարությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ նրա մասնակցությամբ սարսափելի վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին, որի արդյունքում մահացել էր 18,վիրավերվել՝ 60 մարդ: Մոսկվայի Տվերի դատարանը հուլիսի 15-ին կալանավորել էր Հարությունյանին: