Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության եւ խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի եւ Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների եւ նախաքննական կեղծիքների վրա։
Նամակում ասվում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Մարդու իրավունքները Հայաստանում կայքը (www.hra.am) հետեւողական են լինելու այս քրեական գործի ընթացքին եւ հետամուտ են լինելու, որպեսզի նախաքննության մարմինը կամայականությունները անհետեւանք չմնան։
«Սույն նամակով դիմում ենք ձեզ եւ ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու եւ շտկելու ուղղությամբ»,– ասված է նամակում։
Նամակի տեքստին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:





























