Հայաստանի նախագահի գրասենյակը սխալ է համարում Ստրասբուրգից վերադարձող Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված որեւէ ակցիա եւ կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։

Այս մասին Tert.am-ին  հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւը մտադիր է վաղը գնալ օդանավակայան եւ ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար:

«Մենք չենք ընդունում եւ սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որեւէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,– ասել է Արման Սաղաթելյանը: