Թուրքի տակ պառկելու մասին հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի արածին համարժեք չէր։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով որոշ պատգամավորների մեկնաբանությունները՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի Ստրասբուրգում կատարած հայտարարության վերաբերյալ։

Գ. Սահակյանի կարծիքով, Ստրասբուրգի միջադեպը չի կարող հավերժական թեմա լինել՝ հատկապես գավառական մոտեցումներով՝ կեղտոտ սպիտակեղենը երկրից դուրս հանելու տեսանկյունից. « ՚Յուրաքանչյուր երկրում էլ կա կեղտոտ սպիտակեղեն, այն անընդհատ կեղտոտվում եւ լվացվում է։ Թեման քաղաքական չէ»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին որեւէ պատիժ չի սպասվում, որ նման միջադեպ է գրանցվել ԵԽԽՎ-ում։ Հարցին, թե ճիշտ է, որ ՀՀԿ երիտթեւի անդամները պատրաստվում է հավկիթներով ու լոլիկներով դիմավորել Փոստանջյանին օդանավակայանում՝ Սահակյնը հայտարարեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի, ավելին Սահակյանը դեմ է նման քայլերի. «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ մի քսան հոգով հավաքվում են, ձու էլ են շպրտում, պոմիդոր էլ»։

Դիտարկմանը, որ այս օրերին հատկապես ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորները շատ են վիրավորական խոսքեր հնչեցնում Փոստանջյանի հասցեին, Սահակյանը նշեց, որ եթե կա վիրավորանք, կարող են համաչափ վիրավորել նաև մյուսները։ «Այլ բան է ողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, մեկ այլ բան է թուրքի տակ պառկելը»,-ասաց Սահակյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am