Եթե Հայաստանի կառավարությունը հավատում է, որ հնարավոր է միաժամանակ համաձայնագիր ստորագրել թե Մաքսային միության, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, ապա եվրոպացիների համար դա շատ ուրախալի կլինի: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հայտարարել է բրիտանացի հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի փոխխոսանկ Էդվարդ Շարմազանովի այ  հայտարարությանը, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը եւ դա չի հակասի Մաքսային միությանն անդամակցելուն:

«Ես նման հարցերում մեծ փորձագետ չեմ: ԵՄ-ն, իհարկե, տնտեսական ակումբ է, սակայն եթե դուք մեզ հետ կիսում եք եվրոպական քաղաքական արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատ եւ արդար ընտրություններ, ապա մենք եւս ուրախ կլինենք»,-ընդգծել է Լանս Փրայսը, հիշեցնելով, որ դա իր անձնական կարծիքն է եւ չի ներկայացնում բիտանական կառավարության կամ ԵՄ դիրքորոշումը:

 Անդրադառնալով սեպտեմբերի երեքին արված Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում անհնար կլիներ նման բախտորոշ հայտարարությամբ հանդես գալ՝ առանց բնակչությանը նախապես տեղեկացնելու: