Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի մատակարարման պայմանագիր ստորագրված չէ: Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում կայացած  ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմն» ու «ՀայՌուսգազարդը»»,-ասել է Սահակյանը:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ռուսական «Գազպրոմի» եւ դրա դուստր ձեռնարկություն «ՀայՌուսգազարդի» միջեւ պայմանագիրն առայժմ ստորագրված չէ: Ըստ նրա՝ Հայաստանը դեռեւս բանակցություններ է վարում: Բացատրությունը հնչել էր ի պատասխան ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, որը խնդրել էր ներկայացնել պայմանագրի տեքստը, եթե դա պետական գաղտնիք չի պարունակում: «Մենք պայմանագրերի նախագծեր ունենք, որոնք պետք է ստորագրվեն:

Երբ դա կատարվի, դրանք հրապարակային կդառնան, ավելին, կփոխանցվեն ԱԺ-ին, որովհետեւ միասին պետք է հանգամանորեն քննենք պայմանագրի դրույթները», - հայտարարել էր վարչապետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը սահմանին թանկացրել էր՝ հազար խմ-ի դիմաց 180-ի փոխարեն դարձնելով 270 դոլար :

Դրանից հետո «ՀայՌուսգազարդը» բարձրացրել էր սպառողներին մատակարարվող գազի սակագինը: