Կերի թանկ լինելը խոչընդոտում է ասնաբուծության զարգացմանը: Այս մասին հայտարարել են մի քանի գյուղապետեր՝ Ջերմուկում Հայաստանի գյուղական համայնքների երրորդ համաժողովի ընթացքում: Երբ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ավարտել է ներկայացնել Հայաստանում անասնաբուծության զարգացման հեռանկարները, տեղից մի քանի ֆերմերներ են բարձրացել. «Ի՞նչ հեռանկարներ: Ցորենի թեփը ցորենից թանկ արժի: Ես չեմ կարողանում խոզ բուծել: Կերի նման գների պայմաններում ներկրված խոզի միսն ավելի էժան է»,-հայտարարել է նրանցից մեկը:

Ի պատասխան, Գալստյանը խոստացել է հարցն ավելի մանրամասնորեն ուսումնասիրել. «Կերերի եւ կերանյութերի խնդիրն իսկապես արդիական է: Մենք կդիտարկենք այն»,-հայտարարել է նա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղնախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը ընդգծել է, որ խնդիր իսկապես կա, սակայն ֆերմերներն ամբողջ տարի չէ, որ դրանցից են օգտվում: «Խոզերին ամիսներ շարունակ տանում են արոտավայր»,-ասել է նա: Այնուամենայնիվ, կերի հասանելիությունն իսկական խնդիր է:

Ընդգծենք, որ հանրապետությունում՝ Եղվարդ քաղաքում, գործում է կոմբիկերի միակ գործարանը: