Ճանապարհային ոստիկանները տաքսին ստուգելու ընթացքում ՌԴ Ամուրի մարզի բնակչի մոտ ավելի քան 2.5 կգ բնակտորներով ոսկի են հայտնաբերել, որը նա տանում էր վաճառելու:
«Ոստիկանության աշխատակիցները Զեյայի շրջանում տաքսի են կանգնեցրել, որում 1988թ. ծնված տղամարդ կար: Տվյալ քաղաքացու մոտ 600 գրամ մետաղ է հայտնաբերվել՝ բնակտորով ոսկուն բնորոշ հատկանիշներով: Ամուրցուն տեղափոխել են բաժին, որտեղ նա պատմել է, որ տանը եւս 2 կգ մետաղ ունի», – հայտնել են ոստիկանության տարածաշրջանային վարչությունից:
Տղամարդը պատմել է, որ ոսկին իրեն փոխանցել է Բոմնակ ավանի ոսկեխույզների արտելի աշխատակիցը, երբ ինքը ցանկացել է այնտեղ աշխատանքի անցնել: Թանկարժեք մետաղը պատկանում է ընկերությանը: Ոսկեխույզը նոր ծանոթին խնդրել է մետաղը Զեյա տանել եւ վաճառել:
Առգրավված մետաղը ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանները ճշտում են այն փոխանցած ոսկեխույզի գտնվելու վայրը:




























