Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կոմիտասի պողոտայի 54 շենքի   բնակարաններից մեկից, հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել  37-ամյա Հովսեփ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբեր ամսին գտնվելով ծանոթի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

Հովսեփ Ղ.-ն խոստովանել է հանցանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: