Երգահան Ռուբեն Հախվերդյանի` Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում գտնվող առանձնատնից 2012թ մարտին գողություն անողները չեն հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված (գողություն) քրեական գործը կասեցվել Է:

Գործը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Ոստիկանությունից հայտնեցին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երգահան Ռուբեն Հախվերդյանի` Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում գտնվող առանձնատնից գողություն է կատարվել:  Երգահանի տնից տարել են հեռուստացույց, պատի ժամացույց, ձայնարկիչ եւ այլն: Ոստիկանության Նաիրիի բաժնում հայտարարություն է տրվել նրա կինը` Նունուֆար Մինասյանը: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am