Էջմիածին քաղաքի տոնին (հոկտեմբերի 8-ին) նվիրված միջոցառումների հրավիրատոմսերն արդեն բաժանվել են: Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականները հրավիրատոմս են փոխանցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ մի շարք պատգամավորների, սակայն ԱԺ-ում տարածված խոսակցությունների համաձայն Մանվել Գրիգորյանի եղբորորդուն` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին հրավիրատոմս չեն փոխանցել:
Հրանտ Գրիգորյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցին, թե նրան Մանվել Գրիգորյանի կողմից հրավիրատոմս փոխանցվե՞լ է թե՝ ոչ, նա արձագանքեց. «Ինչի մասին է խոսքը»: Իսկ երբ տեղեկացավ, որ խոսքը Էջմիածնի տոնի մասին է, ասաց. «Ես թեթեւ բաներով չեմ զբաղվում, լավ եղեք» ու անջատեց հեռախոսը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Ավելի վաղ նա արձագանքելով դիտարկմանը, որ իր պատգամավոր դառնալու հարցում օգնել է գեներալ Մանվել Գրիգորյանը, այնինչ այսօր նրա հետ լարված հարաբերությունների մեջ են եւ որն է հարաբերությունները լարվելու պատճառը, նա արձագանքել էր.« Շրջանցեցինք այդ թեման»:





























