Հյուսիսային պողոտայում գտնվող «Ատլանտիկ» ակումբում հոկտեմբերի 3-ի գիշերը ծեծկռտուք է եղել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ակումբի հաճախորդների՝ մի երիտասարդի եւ մի աղջկա միջեւ վիճաբանություն է եղել, որի ընթացքում երիտասարդը ծեծի է ենթարկել աղջկան:
Վերջինիս ընկերուհին դուրս եկել ակումբից ու դիմել հարակից տարածքում գտնվող ոստիկաններին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ իսկապես միջադեպ է եղել, աղջկան ծեծել են, նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր, կատարվում է հետաքննություն:





























