Մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ հոկտեմբերի 3-ին «ԳԱԶ-31» մակնիշի մեքենայի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Թե ինչն է եղել տղամարդու մահվան պատճառը, NEWS.am–ը փորձեց պարզել ոստիկանությունից: Ոստիկանության լրատվական վարչությունից մանրամասներ չեն հայտնել, նշել են միայն, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տղամարդու ինքնությունը հայտնի է, նա 1948 թ. ծնված Ռ. Մարտիրոյսանն է: Դեպքի կապակցությամբ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: