Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Իլինսկոյե-Ուսովո ավանում շինարարական վոգոններ են այրվել: Զոհվել են Տաջիկստանի երեք քաղաքացիներ, երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:
Հրդեհի մասին տեղեկությունն ստացվել էր հոկտեմբերի լույս 5-ի գիշերը, հրշեջների ժամանման պահին վագոններն արդեն այրվում էին իրենց ամբողջ մակերեսով:
«Ժ. 00.54 –ին հրդեհը տեղայնացվել է` 30 քմ տարածքում: Ժ. 01.25 – ին այն մարվել է: 01.56–ին հայտնաբերվել են երկու զոհվածների մարմիններ: 02.01–ին հայտնաբերվել է երրորդ զոհի մարմինը», - «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մարզային գլխավոր վարչությունում:





























