Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ,  գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Այս մասին երեկ «Առավոտին՚» տեղեկացրեց ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։

Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը եւս հաստատեց ստորագրահավաքի մասին լուրը, որի նախաձեռնողներից մեկն էլ ինքն է, սակայն հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություններ անել:

 «Առավոտը» կապվեց նաեւ ՀՊՃՀ ռեկտորի հետ: Պարոն Ավետիսյանը հեռախոսով փոխանցեց, որ տեղյակ չէ, թե ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):