«Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ։ Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը»,– «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ–ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրմանը։
««Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ՝ միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր, նման ոճով»,– նշել է Ալեքսանդր Արզումանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի էր եւ պետք էր հարցադրումներ անել, պահանջել, որ նախագահը պատասխանի դրանց»»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























