Երեւանի Ձորագյուղ հասցեում՝ Հրազդանի կիրճում, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ուղիղ դիմաց, բարձրահարկ շենքերի համալիր է կառուցվում՝ 2 բնակելի եւ մեկ գրասենյակային շենքերով, որն այլանդակում է ձորի բերանով տարիների ընթացքում ձեւավորված, տուն-թանգարանից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի ձգվող շինությունների շարքը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս ոչինչ չասող «կազարմայատիպ» նորակառույցը ուղղակի «պզուկի» պես բուսնել է այդտեղ՝ հիմնովին ջախջախելով եւ անիմաստ դարձնելով ձեւավորված ճարտարապետական այդ գիծը։
ՀԺ-ին հաջողվեց ճշտել, որ շենքերից երկուսը բնակելի են լինելու, իսկ երրորդը՝ գրասենյակային տարածք։
Շինարարության պատվիրատուները Թուրքիայում ապրող հայ մեծահարուստներ են, շինարարությունն իրականացնում է «Ֆինստրոյ-արտհաուզ» ՍՊԸ-ն։ «Ֆինստրոյ-արտհաուզ» ՍՊԸ-ն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, ունի երկու հիմնադիր։ Զարմանալի է, բայց փաստ, նրանք են՝ ՀՀ քաղաքացիներ Արթուր Մանգասարյանը եւ Մանգասարյան Արթուրը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























