Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 4-ին, ժամը 21.03-ին, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Արգել ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 34 OR 305 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի քարին:
Վթարի հետեւանքով վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























