«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին, որը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























