Գեւորգ Կոստանյանը իմ տպավորությամբ բավականին հաղթանդամ տղամարդ է` Աղվան Հովսեփյանի նման փոքր-մոքր չի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով դատախազի փոփոխությանը:

Նա նաեւ նշեց, որ Գեւորգ Կոստանյանը «Կրեպկիյ օրեշեկի» տպավորություն է թողնում:

Սոցիոլոգը միաժամանակ նշեց, որ Աղվան Հովսեփյանը նպատակաուղղված էր եւ բավականին ճկուն էր ու իր նպատակին հասնում էր: «Հիմա Կոստանյանը պետք է պաշտպանի արդարությունը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսք գնում` մեծահարուստի, պաշտոնյայի, թե սովորական քաղաքացու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը եւ ավելացրեց, որ այդ համակարգը Հայաստանում ամենադժվար բարեփոխվողն է: Պատճառը, ըստ նրա, այն է, որ մեզ մոտ մարդկային ռեսուրսը որակյալ չէ: