Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջեւի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել եւ առգրավվել է արծաթագույն կռփազենք:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: