Հայաստանի ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք  երկրների խորհրդարանների նախագահների հետ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը: