Ձերբակալված ընդդիմադիրներից շատերն անմեղ են։ Այս մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Ալի Ակբար Ռաֆսանջանին։
Նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը «իսլամական հեղափոխության զավակներն են, նրա կառուցողները եւ պահապանները»։
Ռաֆսանջանին հավաստիացնում է, որ ձերբակալված ընդդիմադիրները ապօրինություններ թույլ չեն տվել։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին արտասահմանից վերադառնալուց հետո Ռաֆսանջանի թոռը՝ Հասան Ռաֆսանջանին ձերբակալվել է։
Նախօրեին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, երբ ափսոսանք էր հայտնել, որ մասնակցել է ընդդիմության բողոքի ակցիաներին։
Ներկայումս Ռաֆսանջանին ղեկավարում է Իրանի Փորձագետների ժողովը, որի կազմում են իսլամական առաջատար փորձագետներ։



























