Ռուսաստանի Յակուտիայի Ուստ-Ալդանսկի շրջանում արջը հարձակվել է մարդու վրա: Տղամարդը արջին է հանդիպել, երբ գնացել էր Էսելյախ գյուղից 55 կմ-ի վրա գտնվող իր ձիերին տեսության, եւ հազիվ է ողջ մնացել:

Տղամարդը չի շփոթվել եւ դիմադրել է. իր մոտ միայն դանակ ունենալով` նա կարողացել էր մի քանի հարված հասցնել եւ սպանել վայրի գազանին: Տղամարդն ստացել է գլխի ու երեսի վմասվածքներ,  մարմնին կծածի բազմաթիվ հետքեր կան, հայտնում է մարզի ՆԳՆ-ն:
Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնում է ՆՏՎ-ն:

Վերջին ժամանակներս արջերի հաձակումների մասին պարբերաբար լուրեր են ստացվում Սիբիրից եւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքից:

Կամչատկայի ափին արջը կնոջ վրա էր հարձակվել, որին փրկել էր ամուսինը: Իսկ Իրկուտսկի մարզում արջը ներխուժել էր առանձնատուն եւ կեել նոր եփած ճաշը: